Դորտմունդի «Բորուսիան» գոլ բաց թողեց 13-րդ վայրկյանին. տեսանյութ
Զարմանահրաշ իրադարձություններ են ընթանում Եվրոպայի լիգայի որակավորման 4-րդ փուլի «Օդդ»-«Բորուսիա» խաղում:
Նորվեգացիները հանդիպման արդեն 13-րդ վայրկյանին բացեցին հաշիվը, իսկ 21-րդ րոպեին առջևում էին 3:0 հաշվով:
Դորտմունդցիները կարողացան կրճատել հաշիվը՝ աչքի ընկավ Օբամեյանգը:
1-ին խաղակեսից հետո «Օդդը» հաղթում է 3:1 հաշվով: