Մխիթարյանը Մոսկվայում համաշխարհային ֆուտբոլի լեգենդների հետ ինքնագրեր է բաժանել. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Մոսկվայում ինքնագրեր է բաժանել ֆուտբոլասերներին:
Միջոցառմանը, որը նվիրված է Ռուսաստանում մեկնարկելիք աշխարհի 2018 թվականի առաջնությանը, մասնակցել են նաև համաշխարհային ֆուտբոլի աստղերը:
Բացի Մխիթարյանից, ինքնագրեր բաժանել նաև լեգենդներ ֆուտբոլիստներ Չավին, Կաֆուն, Լոտար Մաթեուսը, Ջենարո Գատուզոն, Դավիդ Տրեզեգեն, Դիեգո Ֆորլանը և Խավիեր Զանետին:



