211652_close_icon
views-count5603 դիտում article-date 22:11 11-06-2018

Դիդյե Դեշամ. Ռուսաստանում ավելի անվտանգ է, քան՝ Բրազիլիայում

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը իր տպավորություններով կիսվել մերձմոսկովյան Իստրույից, որտեղ տեղակայվել է թիմը: «Մենք լավ տեղավորվեցինք, շատ լավ հյուրանոց ունեն: Մեր ֆեդերացիան նախապատրաստական մեծ աշխատանք է տարել, մենք ունենք անհրաժեշտ ամեն ինչ: Մեզ հարմարավետ է, ամեն ինչ լավ է, թիմն ու ողջ սպարարկող անձնակազմը շատ գոհ են: Մեր մոտ փակ տարածք է, մուտքը միայն անցագրերով է: Այստեղ մենք չենք կասկածում մեր անվտանգության համար: Այստեղ շատ ավելի անվտանգ է, քան Բրազիլիայի աշխարհի առաջնության ժամանակ: Մենք դեռ մեր մարզավիճակի բարձրակետում չենք: Շեշտը դնելու ենք արագության և խաղի սրության վրա», ասել է Դեշամը:

Նմանատիպ նյութեր