Դիդյե Դեշամ. Մբապեն հեռանում է «Մոնակոյից»
Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը անդրադարձել է «Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեի պատրաստվող տրանսֆերին ՊՍԺ:
«Նա տեղափոխվում է այլ ակումբ, բայց մնում է Ֆրանսիայի առաջնությունում: Ժամանակի ընթացքում պարզ կդառնա նրա որոշման խելամտությունը», ասել է Դեշամը:
Հայտնի է դարձել, որ ՊՍԺ-ն «Մոնակոյի» հետ պայմանավորվածություն է ձեռք բերել Մբապեին վարձավճարով վերցնելու շուրջ՝ հետագայում 180 մլն եվրոյով գնելու համար: