211652_close_icon

Ֆրանսիայի հավաքականը դեռ պատրաստ չէ աշխարհի առաջնությանը. Դիդյե Դեշամ

views-count1393 դիտում article-date 19:59 28-05-2014
Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը կարծում է, որ իր թիմը դեռ պատրաստ չէ 2014 թվականի աշխարհի առաջնությանը: « Մենք դեռ պատրաստ չենք մրցաշարին, բայց թիմը պայքարելու մեծ ցանկություն ունի: Ներկայումս մենք չենք կարող պատրաստ լինել հարյուր տոկոսով: Նախապատրաստվելու համար երկու շաբաթ ժամանակ ունենք: Մեր գլխավոր նպատակը աշխարհի առաջնության առաջին` Հոնդուրասի հետ խաղին լավ մարզավիճակով մոտենալն է»,-ասել է Դեշամը: Հիշեցնենք, որ երեկ ֆրանսիացիները ընկերական խաղում 4:0 հաշվով ջախջախեցին Նորվեգիայի ընտրանուն:

Նմանատիպ նյութեր