ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Արամ Հակոբյանն ազատ արձակվեց կալանքից
Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողներ՝ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Արայիկ Հակոբյանի, Գևորգ Իրիցյանի, Սերգեյ Կյուրեղյանի և Թորոս Թորոսյանի գործով նիստը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ։
Դատական նիստի մեկնարկին պաշտպան Տիգրան Եգորյանը միջնորդեց փոխել ամբաստանյալ Արամ Հակոբյանի խափանման միջոց կալանքը։
Դատավոր Արշակ Վարդանյանը բավարարեց միջնորդությունը և կալանքից ազատեց Արամ Հակոբյանին: Նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց 500 հզր դրամի չափով գրավը:
Արամ Հակոբյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 3-րդ մասի, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: