ԱԱ-2018. Իսպանիայի հավաքականը ժամանեց Կրասնոդար. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսպանիայի հավաքականը ժամանեց Կրասնոդար՝ 2018թ. աշխարհի առաջնությանը մասնակցելու համար:
Իսպանական պատվիրակության ինքնաթիռը երեկոյան վայրէջք է կատարել Կրասնոդարում, որտեղ էլ հավաքականը կմնա մրցաշարի ողջ ընթացքում:
Հունիսի 9-ին Իսպանիայի հավաքականը «Կրասնոդար» մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Թունիսի հետ:
ԱԱ-2018-ում Իսպանիայի մրցակիցները խմբում կլինեն Պորտուգալիան, Իրանը և Մարոկոն:



