Պորտուգալիայի հավաքականը ժամանեց Ռուսաստան. նրանց դիմավորեցին աղ ու հացով. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականը ժամանեց Ռուսաստան՝ 2018թ. աշխարհի առաջնությանը մասնակցելու համար:
Պորտուգալական պատվիրակության ինքնաթիռը վայրէջք կատարեց «Ժուկովսկի» օդանավակայանում:
Օդանավակայանի մոտ պորտուգալացիներին եկել էին դիմավորելու հարյուրավոր երկրպագուներ: Օդանավակայանի տարածքում ֆուտբոլիստներին դիմավորեցին աղ ու հացով, որի առաջին համտեսողը եղավ Պորտուգալիայի հավաքականի գլխավոր աստղ Կրիշտիանու Ռոնալդուն:
Առաջնության ողջ ընթացքում Պորտուգալիայի հավաքականը կհանգրվանի Կրատովո սպորտբազայում: Խմբային փուլում Պորտուգալիայի հավաքականի մրցակիցներն են Իսպանիան, Մարոկկոն և Իրանը: