211652_close_icon
views-count5548 դիտում article-date 13:05 19-12-2017

Հետախուզվողը Կրասնոդար-Երևան չվերթով ժամանեց Հայաստան

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 18-ին, ժամը 17.20-ին, Կրասնոդար-Երևան չվերթի ինքնաթիռի վայրէջքից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման է ենթարկվել 1963 թ. ծնված Ստեփան Մ.-ն, որը 2002թ. հունիսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 4-րդ կետի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր