ԱԱ-2018. Օզիլը կարող է բաց թողնել Մեքսիկայի հետ մեկնարկային հանդիպումը
Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մեսութ Օզիլը Ավստրիայի հետ ստուգողական խաղից (1:2) հետո ծնկի հետ կապված խնդիրներ ունի:
29-ամյա գերմանացին թիմի հետ չի մարզվում արդեն չորս օր: Օզիլը մեջքի վնասվածքի պատճառով պարապում է մարզադահլիճում, սակայն նրան նաև անհանգստացնում է ծունկը:
«Արսենալի» խաղացողը միանշանակ բաց կթողնի հունիսի 8-ին Սաուդյան Արաբիայի հետ կայանալիք ընկերական հանդիպումը: Բացի այդ, հարցականի տակ է 2018թ. աշխարհի առաջնությունում Մեքսիկայի հետ մեկնարկային հանդիպումը (հունիսի 17-ին):


