Օզիլը բաց կթողնի «Լիվերպուլի» հետ հանդիպումը
«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը բաց կթողնի Անգլիայի առաջնության 20-րդ տուրում «Լիվերպուլի» հետ հանդիպումը:
Նախօրեին Օզիլը մարզվել էր թիմի հետ, որի ընթացքում ծնկում ցավեր է զգացել: Արդյունքում նա չի ընդգրկվել Լիվերպուլ մեկնած «Արսենալի» կազմում:
«Լիվերպուլ»-«Արսենալ» հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 21:30-ին: