Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպաններ Մարկո Ռոյսը և Սվեն Բենդերը կարող են բաց թողնել Բունդեսլիգայի 21-րդ տուրում Ֆրանկֆուրտ «Այնտրախտ»-ի հետ կայանալիք խաղը: Այդ մասին հայտնել է ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստները թեթևակի մկանային վնասվածքներ էին ստացել Բունդեսլիգայի 20-րդ տուրում «Վերդեր»-ի հետ կայացած խաղի ժամանակ: