Norway Chess. Կարյակին-Արոնյան. ուղիղ միացում
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում մեկնարկում է Norway Chess սուպերմրցաշարի 7-րդ տուրը:
Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով կխաղա ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ։ Արոնյանը մրցաշարում ընդամենը կես միավոր է զիջում առաջատարին՝ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին, և ինտրիգը պահպանելու համար մեր շախմատիստին անհրաժեշտ է գոնե չպարտվել:
[b]
7-րդ տուր[/b]
Սերգեյ Կարյակին (2782, Ռուսաստան) – Լևոն Արոնյան (2764, Հայաստան)
Շաքրիյար Մամեդյարով (2808, Ադրբեջան) – Ուեսլի Սո (2778, ԱՄՆ)
Ֆաբիանո Կարուանա (2822, ԱՄՆ) – Հիկարու Նակամուրա (2769, ԱՄՆ)
Մաքսիմ Վաշյե-Լագրավ (2789, ԱՄՆ) – Վիշվանաթան Անանդ (2760, Հնդկաստան)
[b]Մրցաշարային դրությունը 6 տուրից հետո. [/b]Կարլսեն՝ 3.5 միավոր, Սո, Արոնյան՝ 3-ական, Անանդ, Նակամուրա, Կարուանա, Մամեդյարով, Կարյակին՝ 2.5-ական, Վաշյե-Լագրավ՝ 2, Դին Լիրեն՝ 0:
7-րդ տուրի պարտիաների ուղիղ ընթացքը՝ այստեղ.



