London Chess Classic սուպերմրցաշար. Արոնյան-Կարյակին. ուղիղ միացում
Լոնդոնում մեկնարկում է London Chess Classic գերհզոր մրցաշարի 3-րդ տուրը:
Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով կմրցի ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ:
Մրցաշարի առաջին 2 տուրերում բոլոր խաղատախտակների վրա գրանցվել են միայն ոչ-ոքիներ:
Նշենք, որ մրցաշարին մասնակցում են 10 շախմատիստ՝ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանը, Ֆաբիանո Կարուանան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Վիշվանաթան Անանդը, Ուեսլի Սոն, Հիկարու Նակամուրան, Յան Նեպոմնյաշչին, Սերգեյ Կարյակինը և Մայքլ Ադամսը:
Արոնյան-Կարյակին պարտիայի ուղիղ ընթացքը՝ այստեղ.



