Norway Chess սուպերմրցաշար. Կարյակին-Արոնյան. ուղիղ միացում
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess մրցաշարի 7-րդ տուրում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով խաղում է ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ:
Հիշեցնենք, որ 6 տուրից հետո մրցաշարային աղյուսակը 4 միավորով գլխավորում են Լևոն Արոնյանը և Հիկարու Նակամուրան:
Վլադիմիր Կրամնիկը, Սերգեյ Կարյակինը, Ուեսլի Սոն և Անիշ Գիրին իրենց ակտիվում ունեն 3-ական միավոր և կիսում են 3-6-րդ հորիզոնականները: 2.5-ական միավոր վաստակած Մագնուս Կարլսենը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ֆաբիանո Կարուանան և Վիշվանաթան Անանդը կիսում են 7-10-րդ հորիզոնականները:
[b]Norway Chess-2017, 7-րդ տուր
[/b]
Կարյակին-Արոնյան
Կրամնիկ-Կարլսեն
Վաշիե-Լագրավ-Գիրի
Անանդ –Նակամուրա



