211652_close_icon

Չիլիում կողոպտել են «Վեսթ Հեմի» մարզիչ Պելեգրինիին

views-count4295 դիտում article-date 15:26 04-06-2018
Այս գիշեր Չիլիում զինված անձինք կողոպտել են «Վեսթ Հեմի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինիին և նրա կնոջը: Ամուսինները՝ ընկերների հետ ուղևորվելիս էին եղել Սանտյագոյի ռեստորաններից մեկը, որտեղ նրանց վրա հարձակում է տեղի ունեցել: Կողոպտիչները գողացել են Պելեգրինիի կնոջ պայուսակը, իսկ հետո փոխհրաձգություն սկսել ոստիկանության հետ: Դրանից հետո չարագործները առևանգել են Porsche Cayenne մեքենան, որը ավելի ուշ թողել են ճանապարհին: Հարձակման արդյունքում տուժածներ չկան, կասկածյալներին փնտրում են:

Նմանատիպ նյութեր