«Վեսթ Հեմի» պաշտպանը կգերազանցի 93 տարվա ռեկորդը
                        Անգլիական «Վեսթ Հեմ» թիմի պաշտպան Ռիս Օքսֆորդը Եվրոպայի Լիգայի որակավորման փուլի առաջին խաղում կլինի մեկնարկային կազմում՝ ընդդեմ Անդորրայի «Լուզիտանոսի»:
Այդ խաղը 16-ամյա պատանու համար կլինի առաջինը լոնդոնյան ակումբի կազմում: Դա նշանակում է, որ Օքսֆորդը կդառնա ակումբի պատմության մեջ ամենաերիտասարդ խաղացողը: Այժմ նա 16 տարեկան և 198 օրեկան է: 
Տվյալ պահին ռեկորդը պատկանում Բիլի Ուիլյամսին, որը 1922 թվականին «Վեսթ Հեմի» կազմում իր նորամուտը նշելիս 16 տարեկան և 221 օրեկան է եղել:
Նշենք, որ «Վեսթ Հեմ»-«Լուզիտանոս» զույգի հաղթողը հաջորդ փուլում կխաղա Երևանի «Ուլիս» և Մալթայի «Բիրկիրկարա» զույգի հաղթողի հետ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

