211652_close_icon
views-count1864 դիտում article-date 22:11 09-07-2015

Եվրոպայի լիգա. «Ուլիսը» չի հանդիպի «Վեսթ Հեմի» հետ

Եվրոպայի լիգա. «Ուլիսը» չի հանդիպի «Վեսթ Հեմի» հետ Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլ պատասխան խաղում Երեւանի «Ուլիսը» սեփական հարկի տակ 1:3 հաշվով պարտվեց Մալթայի «Բիրկիրկարային»: Առաջին խաղից հետո, որտեղ գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի՝ 0:0, մեր թիմի հարավորությունները ավելի բարձր էին գնահատվում: Պատասխան խաղի նշանակությունը չափազանց մեծ էր նաեւ այն պատճառով, որ այս զույգի հաղթողը հաջորդ փուլում հանդիպելու էր անգլիական «Վեսթ Հեմի» հետ: Լարվածությունն էր պատճառը, թե մեր ֆուտբոլիստները պարզապես սխալ մարտավարություն էին ընտրել, սակայն «Ուլիսը» բաց թողեց այդ հիանալի հնարավորությունը: Առաջին խաղակեսում պաշտպանի եւ դարպասապահի անհասկանալի գործողությունների պատճառով «Ուլիսը» գոլ բաց թողեց եւ դրանից հետո թիմը հոգեբանորեն կոտրվեց: 44-րդ րոպեին մալթացիները ստանդարտ դիրքից խփեցին երկրորդ գնդակը եւ այս թիմերի միջեւ մրցավեճի ելքը, ըստ էության, վճռվեց: Երկրորդ խաղակեսում թիմերը մեկական գոլ փոխանակեցին եւ խաղն ավարտվեց՝ 1:3 հաշվով: Եվրոպայի լիգա, որոակավորման առաջին փուլ, պատասխան հանդիպում «Ուլիս» (Հայաստան) – «Բիրկիրկարա» (Մալթա)՝ 1:3 (առաջին խաղում 0:0) Կոնստանտին Մորոզով՝ 71 – Ֆաբրիցիո Միկոլի՝ 22, Մաուրիսիո Մազետի՝ 44, Պոլ Ֆանեկ՝ 80

Նմանատիպ նյութեր