«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է այն լուրերը,որ նրանով հետաքրքրված է «Ռեալը»:
«Երբ ձեզ «Ռեալն» է զանգում, պետք է լսել: Սակայն այս դեպքում ամեն ինչ ինձանից չէ կախված: Ես նոր եմ «Տոտենհեմի» հետ երկարաժամկետ պայմանագիր կնքել և ամեն ինչից այստեղ գոհ եմ:
Ես «Տոտենհեմում» շատ երջանիկ եմ, քանի որ ինձ թույլ են տալիս իմ պատկերացումներով աշխատել: Մենք միասին ենք աճում:
Այժմ ես ցանկանում եմ կենտրոնանալ հաջորդ մրցաշրջանի նախապատրաստական փուլին, և ուշադրություն չդարձնել բոլոր այդ խոսակցություններին:
Շշուկներ և տարատեսակ լուրեր շատ են լինելու, սակայն ես «Ռեալի» հետ ոչ մի կոնտակտ չեմ ունեցել», ասել է Պոչետինոն: