Մաուրիսիո Պոչետինո. Ցանկանում եմ, որ Չեմպիոնների լիգան նվաճի «Ռեալը»
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպմանը, որտեղ մայիսի 26-ին կխաղան «Լիվերպուլն» ու «Ռեալը»:
«Կարծում եմ, որ Չեմպիոնների լիգայի հաղթողի ֆավորիտը «Ռեալն» է:
Եվ ես ցանկանում եմ, որ մադրիդցիները հաղթեն, քանի որ «Լիվերպուլը» Պրեմիեր լիգայում մեր սկզբունքային մրցակիցն է», ասել է Պոչետինոն: