211652_close_icon
views-count2843 դիտում article-date 22:41 31-05-2018

4 նախարարության ղեկավար պաշտոնյաները հանդիպեցին ՔՀԿ ինկուբատորների խմբերի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում մայիսի 25-ին և մայիսի 29-ին քաղաքացիական հասարակությունների կազմակերպությունների (ՔՀԿ) ինկուբատորների խմբերը հանդիպումներ են ունեցել 4 նախարարությունում: Կարևորելով քաղհասարակության գործունեության դերը և հատկապես ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները՝ ՔՀԿ ինկուբատորների ներկայացուցիչներին հյուրընկալել են աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սոնա Հարությունյանը, արդարադատության փոխնախարարներ Արթուր Հովհաննիսյանն ու Վիգեն Քոչարյանը, տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը, կրթության և գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը: Սոցիալական ոլորտի լրջագույն խնդիրներից մեկը երեխաների և հատկապես մինչև 5 տարեկան երեխաների թերսնուցումն է: Քննարկման ժամանակ առաջարկություն եղավ՝ այս և այլ հարցերի վերաբերյալ հասարակական կազմակերպությունների խորհրդի նիստ հրավիրել, առաջարկություններն ամփոփել և ներկայացնել՝ կառավարության նոր ծրագրում դրանք ընդգրկելու համար: Առաջարկը ողջունվեց փոխնախարարի կողմից: Մարդու իրավունքների պաշտպանության և արդարադատության ոլորտում խնդիրները բազմաթիվ են՝ անազատության մեջ գտնվող անձանց իրավունքների պաշտպանությունից մինչև սեփականության իրավունքին առնչվող հարցեր: «Ի վերջո, շատ նպատակներ, շատ խնդիրներ ընդհանուր են, և համապատեղ լուծումներ պետք է տանք»,- ասաց փոխնախարար Վիգեն Քոչարյանը՝ անդրադառնալով ՔՀԿ-ների կողմից ոլորտում թիրախային ծրագրեր իրականացնելուն: Մարզային զարգացման ծրագրերի շարունակականության, սոցիալական ձեռնարկատիրության զարգացումը խթանելու հարցերի շուրջ առաջարկություններ ու քննարկումներ եղան տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում: Փոխնախարար Վաչե Տերտերյանը հայտնեց, որՔՀԿ ինկուբատորների հետ աշխատանքը լավատես լինելու է հիմք է տալիս: Կրթության նախարարությունում ՔՀԿ-ների կողմից բարձրացվեցին բազմաթիվ խնդիրներ՝ կրթության իրավունքի ապահովումից մինչև կրթության որակի բարելավումը: Հանդիպման ավարտին փոխնախարարը և քաղհասարակության ներկայացուցիչները որոշեցին 1-2 ամիս անց նորից հանդիպել և քննարկել արդեն արված և սպասվող մյուս ծրագրերի մասին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր