3554 դիտում
16:27 25-05-2018
ՔՀԿ ինկուբատորների խմբերը հանդիպել են 15 համայնքների ղեկավար պաշտոնյաների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում մայիսի 24-ին, քաղաքացիական հասարակությունների կազմակերպությունների (ՔՀԿ) ինկուբատորների խմբերը հանդիպումներ են ունեցել Գյումրու, Վանաձորի, Գավառի, Կապանի և Երևանի տեղակայման համայնքների ղեկավարների հետ։
Երևանում քաղհասարակությունների ինկուբատորների 22 հոգուց բաղկացած խումբը հանդիպեց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի հետ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Երևանքի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապոհավության վարչության և իրավաբանական վարչության պետի տեղակալը։
Փոխքաղաքապետ Կամո Արեյանը ողջունեց «Կառուցողական երկխոսության հանձնառության» ծրագրի իրականացումը. «Քաղաքապետի անունից կարող եմ ասել, որ որպես շահագրգիռ, իրավասու, հանձնառու ՏԻՄ` Երևանի քաղաքապետարանը կողմ է այս երկխոսությունը»,- փոխքաղաքապետի խոսքով, քաղաքապետարանը պատրաստակամ է համագործակցել քաղհասարակության ներկայացուցիչների հետմ, եթե նրանք քաղաքի բարօրությանն ուղղված ծրագրեր ներկայացնեն:
Հանդիպմանը բարձրաձայնվեցին մի շարք մտահոգություններ՝ կապված համատիրությունների, աղբավայրերի, շրջակա միջավայրի, ալտերնատիվ էներգիա ստանալու և այլ հարցերի վերաբերյալ:
«Թուխ Մանուկ» կրթական, իրավապաշտպան ՀԿ-ի ներկայացուցիչ Մարիամ Չախոյանի հարցին, թե աղբի թափոնների վերամշակման և նվազեցման ուղղությամբ ի՞նչ ծրագրեր են իրականացվում, Կամո Արեյանը նշեց, որ ժամանակակից ենթակառուցվածքներով քաղաքային աղբավայր ունենալու համար ծրագրի մեկնարկը տրված է. «Այն տեսարանը, ինչը հիմա մենք ունենք՝ չենք ունենա»,-ասաց նա:
«Քաղաքացիական նախաձեռնությունների հարթակ» ՀԿ նախագահ Նելլի Գրիոգրյանը համատիրությունների գործունեություն արդյունավետ դարձնելու առաջարկ ներկայացրեց՝ օրինակ բերելով Ծարավ Աղբյուրի բազմաբնակարան համալիրներում համատիրությունները: Փոխքաղաքապետի խոսքով դա հազվագյուտ դեպք է․ «Այո, բոլոր հարցերը քննարկում, որոշում են կայացնում օնլայն տարբերակով, սա շատ գրագետ մոդել է, շատ խելացի են աշխատում այդ մարդիկ»,-ասաց Կամո Արեյանը։
Նշենք նաև, որ ՔՀԿ ինկուբատորների խմբերը հանդիպել են Մեղրիի, Իջևանի, Արթիկի, Վարդենիկի, Ախուրյան և Ազատան համայնքների ղեկավարների, Գյումրիի, Կապանի, Գորիսի, Վանաձորի, Ալավերդիի, Գավառի, Ճամբարակի փոխքաղաքապետերի, Սիսիան համայնքի աշխատակազմի ղեկավարի հետ:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։
Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան:
Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) ստեղծվել է 1995թ.-ին: ԻՀԱ-ի առաքելությունն է նպաստել Հայաստանում իրավունքի գերակայության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը, որտեղ բնակչությունն իրազեկ է, իսկ նրա իրավունքները՝ պաշտպանված: Մինչև 2016 թ. փետրվար ամիսը ԻՀԱ-ի անվանումն էր Հայասատանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
2840 դիտում
22:41 31-05-2018
4 նախարարության ղեկավար պաշտոնյաները հանդիպեցին ՔՀԿ ինկուբատորների խմբերի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3065 դիտում
23:04 11-04-2018
Տեխնիկական և մասնագիտական հմտությունների զարգացում. մեկնարկել է ՔՀԿ ինկուբատորների փուլը
1792 դիտում
13:16 03-08-2018
ՔՀԿ ինկուբատորների կարողությունների զարգացման 16 դասընթաց է անցկացվել
Այս բաժնից
1996 դիտում
20:56 22-11-2024
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով. Նիկոլ Փաշինյան
739 դիտում
20:48 22-11-2024
Արդարադատության նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» ոլորտային բարեփոխումները
895 դիտում
20:36 22-11-2024
Ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը