1792 դիտում
13:16 03-08-2018
ՔՀԿ ինկուբատորների կարողությունների զարգացման 16 դասընթաց է անցկացվել
Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում ձևավորվել են քաղհասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ինկուբատորների խմբեր, որոնց համար Երևանում, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերում կազմակերպվում են դասընթացներ:
Հուլիս ամսվա ընթացքում ինկուբատորների 16 դասընթաց է անցկացվել՝ հայաստանյան տարբեր բնակավայրերից ներգրավված 35 ՔՀԿ ներկայացուցչի համար: Թեմաները վերաբերել են ծրագրի 9 թիրախային ոլորտներին՝ առկա խնդիրներին, նոր ինսիտուտների մոդելներին, դրանց ներդրման նպատակահարմարությանը:
Նշենք, որ Երևանում, Գավառում, Վանաձորում, Կապանում և Գյումրիում ծրագրի փորձագետների և հրավիրյալ մասնագետների կողմից դասընթացներ են անցկացվել հետևյալ թեմաներով՝
• «Միջնորդ վեճեր քաղաքացիների և հանրային իշխանության միջև. Նիդերլանդների փորձը»,
• Իրավաբանների հայկական ասոցիացիայի փորձառությունը հանրային վերահսկողության իրականացման, հանրային քաղաքականություների մշակման, կառավարության հետ կառուցողական երկխոսության և կոալիցաների կառուցման ոլորտներում,
• Կրթության ոլորտ. Միջին մասնագիտական կրթության և վերապատրաստման արդիականացում պետական կրթական (որակավորման) ստանդարտների և համապատասխան ուսումնական ծրագրերի մշակում և ներդրում միջին մասնագիտական կրթության և վերապատրաստման մեջ,
• Կրթություն. Դպրոցներում կարիերային առնչվող խորհրդատվության համակարգի բարելավման, մշտադիտարկման և ջատագովության անհրաժեշտություն,
• Արդարադատության ոլորտ. Դատական համակարգում էթիկայի վարքագծի բարելավման անհրաժեշտություն,
• Գյուղատնտեսություն. Խաչաձև՝ էլեկտրոնային գյուղատնտեսության բարելավման և զարգացման անհրաժեշտություն,
• Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ), ոլորտներ, կառույցներ, քաղհասարակության մասնակցություն, ինչպես նաև ՔՀԿ-ների կողմից Եվրոպական միությունից ֆինանսական միջոցների հայթայթում,
• Քաղաքային զարգացման խնդիրներ,
• Արդարադատություն. «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում իրականացվող «Քայլ դեպի արդար Հայաստան» ծրագրի և «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցի ներկայացում, ՔՀԿ-ների հետ համագործակցության հնարավորությունների քննարկում,
• Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերը փոփոխված Սահմանադրության լույսի ներքո. առկա մարտահրավերներ, զարգացման հեռանկարներ,
• Տնտեսություն. ՔՀԿ-ների մասնակցության մեխանիզմների թույլ մակարդակ տեղական աճի ռազմավարություններում և «խելացի համայնք» նախաձեռնություններում, այդ ռազմավարությունների և նախաձեռնությունների բարելավման, ջատագովության, մշտադիտարկման և դրանցում ՔՀԿ-ների ավելի մեծ ներգրավվածության ապահովման անհրաժեշտություն,
• Արդարադատություն. «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում իրականացվող «Սոցիալական գործընկերություն և կրթություն. համայնքահեն հեռանկարներ երիտասարդների համար» և «Գործընկերություն հանուն կրթության առաջընթացի» կոալիցիայի ներկայացում, ՔՀԿ-ների հետ համագործակցության հնարավորությունների քննարկում
• Սոցիալական. «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում իրականացվող «Հանուն որակյալ և հասանելի ներառական կրթության և սոցիալական աջակցության» ծրագրի և ծրագրի շրջանակներում հիմնադրվելիք կոալիցիայի ներկայացում, ՔՀԿ-ների հետ համագործակցության հնարավորությունների քննարկում:
Դասընթացների ավարտից հետո քաղհասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներին անհատական խորհրդատվություն են տրամադրել ծրագրի փորձագետները:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։
Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան:
Նմանատիպ նյութեր
3062 դիտում
23:04 11-04-2018
Տեխնիկական և մասնագիտական հմտությունների զարգացում. մեկնարկել է ՔՀԿ ինկուբատորների փուլը
Այս բաժնից
3643 դիտում
09:15 23-10-2024
Սյուզաննա Մելքոնյանը հաղթել է Voice of Turan երգի միջազգային մրցույթում