Ռոնալդուն չի մասնակցել «Ռեալի» նոր մարզազգեստի շնորհանդեսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ռեալը» ներկայացրել է 2018/19 մրցաշրջանում թիմի նոր մարզազգեստը:
Տնային հանդերձանքը ավանդական սպիտակն է՝ սև գծերով, իսկ երկրորդ հանդերձանքը՝ սև գույնի է, մուգ գծերով:
«Ռեալի» տեխնիկական հովանավորը շարունակում է մնալ մարզական հանդերձանքի adidas ընկերությունը:
Նշենք, որ շնորհանդեսին ներկա չի եղել Կրիշտիանու Ռոնալդուն: Նա բացակայում է նաև նոր մարզազգեստով լուսանկարներում և տեսաշնորհանդեսում: Մեծ հավանականությամբ, պատճառն այն է, որ պորտուգալացին անձնական պայմանագիր ունի adidas-ի մրցակից Nike ընկերության հետ:



