Ազարի շնորհանդեսին ներկա է եղել «Ռեալի» 50 հազ. երկրպագու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մադրիդի «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում կայացավ բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարի շնորհանդեսը:
Շնոհանդեսին ներկա է եղել 50 հազար մարդ:
Այդպիսով, Ազարին չհաջողվեց գերազանցել Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը: Վերջինիս շնորհանդեսին «Բերնաբեույում» 70 հազար մարդ էր եղել: Ազարին շնորհանդեսը այդ ցուցանիշով երկրորդն էր: