«Յուվենտուսը» մտադիր է ամռանը ձեռք բերել «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիին:
25-ամյա արգենտինացու համար թուրինցիները առաջարկել են 60 մլն եվրո գնահատված Գոնսալո Իգուաինին և ևս 50 մլն եվրո:
Բացի այդ, «Յուվենտուսը» իր իրավաբաններին կարգադրել է ուսումնասիրել Իկարդիի պայմանագրի մանրամասները, ըստ որի՝ նրա 100 մլն եվրո հրաժարագինը գործում է հուլիսի 1-ից մինչև 15-ը և միայն արտասահմանյան թիմերի համար:
Երկու տարի առաջ «Յուվենտուսը» Իգուաինին ձեռք էր բերել «Նապոլիից» 90 մլն եվրոյով: 3-ամյա արգենտինացու համար պայքարում առայժմ գերադասելի են «Չելսիի» շանսերը, որը պատրաստ է վճարել 70 մլն եվրո: