«Յուվենտուսը» պատրաստ է «Նապոլիի» հետ քննարկել հարձակվող Գոնսալո Իգուաինի տրանսֆերը, որի համար նեապոլցիները ցանկանում են ստանալ 97,4 մլն եվրո:
Այսօր կայանում է երկու իտալական ակումբների ներկայացուցիչների առաջին համատեղ նիստը, որտեղ «Յուվենտուսի» գլխավոր տնօրեն Բեպե Մարոտան և «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը բանակցություններ կվարեն արգենտինացի ֆուտբոլիստի տեղափոխության հարցի շուրջ:
Ավելի վաղ նշվել է, որ Իգուաինը «Յուվենտուսի» հետ արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագիրը, որը կկնքվի 4 տարով և տարեկան 7 մլն եվրո աշխատավարձով: