Տուրինի «Յուվենտուսը» մտադիր է ձեռք բերել «Նապոլիի» հարձակվող Գոնսալո Իգուաինին: Տուրինցիները 28-ամյա արգենտինացու համար առաջարկել են 75 մլն եվրո:
Այդ գործարքի մեջ կարող է ներառվել է «Յուվենտուսի» կիսապաշտպան Ռոբերտո Պերեյրայի տեղափոխությունը «Նապոլի»: Պերեյրայի արժեքը կազմում է 12-18 մլն եվրո:
Նշենք, որ «Նապոլիի» ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ Իգուաինին բաց կթողնի միայն պայմանագրով նախատեսված հրաժարագնի` 94 մլն եվրոյի դիմաց: