Իրանահայ բարերար ընտանիքի միջոցներով կբարեկարգվի Մատաղիս-Թալիշ ճանապարհահատվածը
Մատաղիս-Թալիշ ճանապարհի մի հատվածի կառուցման համար իրանահայ բարերարներ Հենրիկ և Ադրինե Տեր-Ղուկասյանները կնվիրաբերեն 1 միլիոն 300 հազար ԱՄՆ դոլար:
Իրանահայ բարերար ընտանիքի միջոցներով կբարեկարգվի Մատաղիս-Թալիշ ճանապարհահատվածը
Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին «Հայաստան» համահայկական հիմնադրամից՝ մանրամասնելով, որ, նոյեմբերին տեղի ունենալիք դրամահավաքին ընդառաջ, Համահայկական հիմնադրամն արդեն բարերար ընտանիքից ստացել է խոշոր նվիրատվության հերթական խոստումը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ իրանահայ բարերարներ ամուսինները որոշումը կայացրել են վերջերս Արցախ կատարած այցի ընթացքում՝ տեսնելով Մատաղիս-Թալիշ ճանապարհի անմխիթար վիճակը:
Նշենք, որ սա իրանահայ բարերարների առաջին նվիրատվությունը չէ: