211652_close_icon
views-count2115 դիտում article-date 15:28 27-06-2015

Նախագահ Բակո Սահակյանն այցելել է Մարտակերտի շրջանի Մատաղիս եւ Թալիշ գյուղեր. լուսանկարներ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 26-ին այցելել է Մարտակերտի շրջանի Մատաղիս եւ Թալիշ գյուղեր: Երկրի ղեկավարը Մատաղիս գյուղում ծանոթացել է գործող ձկնաբուծարանի աշխատանքներին: Բակո Սահակյանը տնտեսության համար այս նոր ուղղությունը համարել է խոստումնալից` կարեւորելով տեղերում նմանատիպ ծրագրերի կիրառումը: Այնուհետեւ Նախագահը ծանոթացել է Մարտակերտի շրջանի այդ հատվածներում իրականացվող գյուղատնտեսական աշխատանքներին եւ Թալիշ գյուղի մերձակա տարածքներում գործող անձրեւային ոռոգման համակարգին: Բակո Սահակյանն ընդգծել է, որ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը գյուղատնտեսության մեջ պահաջնված է ու նոր որակ է հաղորդում եւ բերքատվության բարձրացմանը, եւ գյուղատնտեսական մշակույթի զարգացմանը: Նախագահ Սահակյանը հանդիպում է ունեցել Թալիշ համայնքի ներկայացուցիչների հետ եւ քննարկել գյուղում առկա խնդիրները: Նախագահն ընդգծել է, որ պետությունն այսուհետ եւս հատուկ ուշադրություն է դարձնելու սահմանամերձ բնակավայրերի զարգացմանը` այն կարեւորելով քաղաքական եւ տնտեսական տեսանկյուններից: Այցի ընթացքում Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր