ԼՂՀ կառավարությունը հոգ է տանում Թալիշ և Մատաղիս գյուղերից տարհանված բնակիչների մասին. ԼՂՀ վարչապետի խոսնակ
ԼՂՀ կառավարությունը հոգ է տանում ռազմական գործողությունների հետևանքով հատկապես Թալիշ և Մատաղիս գյուղերից տարհանված բնակիչների մասին:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԼՂՀ վարչապետի մամլո խոսնակ Արտակ Բեգլարյանը:
Մասնավորապես՝ տասնյակ ընտանիքներ ապահովվել են կացարանով, իսկ շատ ավելի ընտանիքների պարբերաբար սնունդ է մատակարարվում: Բացի դրանից, տարհանված քաղաքացիների համար Ստեփանակերտի սննդի օբյեկտներից մեկում անվճար սնունդ է պատրաստվում, և բոլոր ցանկացողներն ամեն օր օգտվում են այդ հնարավորությունից: Կենցաղային իրերի և հագուստի հարցում էլ է օգնություն տրամադրվում բոլոր կարիքավորներին օպերատիվ շտաբի կողմից: