Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Ինսբրուկ
Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Ինսբրուկ
Մայիսի 27-ին Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ պատվիրակությունը ժամանել են ավստրիական Ինսբրուկ քաղաքը և հանգրվանել «Պարկոհոտել ին Տիրոլ» հյուրանոցում:
Ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել Մալթայի և Մոլդովայի հավաքականների հետ ընկերական հանդիպումներին: Այսօր նախատեսված է անցկացնել մեկ մարզում:
Ազգային հավաքականն Ավստրիա է մեկնել հետևյալ կազմով՝
[b]Դարպասապահներ. [/b]Արսեն Բեգլարյան («Ալաշկերտ»), Արամ Հայրապետյան («Բանանց»), Վալերի Ոսկոնյան («Փյունիկ»)
[b]Պաշտպաններ.[/b] Գաել Անդոնյան («Օլիմպիկ» Մարսել, Ֆրանսիա), Վարազդատ Հարոյան («Ուրալ», Ռուսաստան), Հովհաննես Համբարձումյան («Վարդար»,ՆՀՀ Մակեդոնիա), Ժորդի Ժոաո Մոնրո Արարատ («Բոյակա Չիկո», Կոլումբիա), Տարոն Ոսկանյան («Ալաշկերտ»), Հայկ Իշխանյան («Գանձասար»), Հրայր Մկոյան («Շիրակ»),
[b]Կիսապաշտպաններ. [/b]Հենրիխ Մխիթարյան («Արսենալ», Անգլիա), Գոռ Մալաքյան («Ստալ», Ուկրաինա), Գևորգ Ղազարյան («Մարիտիմու», Պորտուգալիա), Էդգար Բաբայան («Հոբրո»,Դանիա), Արտակ Եդիգարյան («Ալաշկերտ»), Արտյոմ Սիմոնյան («Ալաշկերտ») Ռումյան Հովսեփյան («Բանանց»), Կառլեն Մկրտչյան («Փյունիկ»),
[b]
Հարձակվողներ. [/b]Տիգրան Բարսեղյան («Վարդար», ՆՀՀ Մակեդոնիա), Գեղամ Հարությունյան («Գանձասար»), Էրիկ Վարդանյան («Փյունիկ»), Իվան Յագան («Լյերս»,Բելգիա):


