211652_close_icon
views-count3153 դիտում article-date 14:12 10-10-2016

Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Լեհաստան

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը Երևան-Վարշավա չարտերային ուղերթով ժամանեցին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավա: Հայաստանի ազգային հավաքականը հանգրվանել է Վարշավայի «Մարիոթ Վարշավա Հոթել» հյուրանոցում: Այսօր՝ Երևանի ժամանակով ժամը 19:30-ին, Վարշավայի «Ազգային» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի մամուլի ասուլիսը, իսկ 20։00-ին՝ Վարշավայի «Ազգային» մարզադաշտում՝ Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն Մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար։

Նմանատիպ նյութեր