211652_close_icon
views-count2266 դիտում article-date 14:26 30-08-2016

Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Չեխիա

Քիչ առաջ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը Երևան-Պրահա չարտերային ուղերթով ժամանեցին Չեխիայի մայրաքաղաք Պրահա: Այստեղից մեր թիմն ավտոբուսով ուղևորվեց Մլադա Բոլեսլավ քաղաք, որի «Մեստսկի ստադիոն» մարզադաշտում օգոստոստի 31-ին՝ ժամը 21:15-ին, կկայանա Չեխիա-Հայաստան ընկերական հանդիպումը: Հայաստանի ազգային հավաքականը հանգրվանել է Մլադա Բոլեսլավի «Սանդ Մարտին» հյուրանոցում: Այսօր՝ Երևանի ժամանակով ժամը 19:00-ին, կկայանա Հայաստանի ազգային հավաքականի առաջին մարզումը Չեխիայում, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Նմանատիպ նյութեր