Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Ավստրիա. ՖՈՏՈՇԱՐՔ
Մայիսի 27-ին Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ պատվիրակությունը չարտերային չվերթով մեկնեցին ավստրիական Զալցբուրգ, որտեղից կուղևորվեն Ինսբրուկ քաղաքը: Թիմը հանգրվանելու է «Պարկոհոտել ին Տիրոլ» հյուրանոցում և շարունակելու է նախապատրաստվել Մալթայի և Մոլդովայի հավաքականների հետ ընկերական հանդիպումներին:
Ազգային հավաքականը մեկնել է Ավստրիա հետևյալ կազմով՝
[b]Դարպասապահներ
[/b]Արսեն Բեգլարյան, «Ալաշկերտ»
Արամ Հայրապետյան, «Բանանց»
Վալերի Ոսկանյան, «Փյունիկ»
[b]Պաշտպաններ
[/b]Գաել Անդոնյան, «Օլիմպիկ» Մարսել (Ֆրանսիա)
Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)
Հովհաննես Համբարձումյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)
Ժորդի Ժոաո Մոնրո Արարատ, «Բոյակա Չիկո» (Կոլումբիա)
Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ»
Հայկ Իշխանյան, «Գանձասար»
Հրայր Մկոյան, «Շիրակ»
[b]Կիսապաշտպաններ
[/b]Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա)
Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)
Գևորգ Ղազարյան, «Մարիտիմու» (Պորտուգալիա)
Էդգար Բաբայան, «Հոբրո» (Դանիա)
Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ»
Արտյոմ Սիմոնյան, «Ալաշկերտ»
Ռումյան Հովսեփյան, «Բանանց»
Կառլեն Մկրտչյան, «Փյունիկ»
[b]Հարձակվողներ
[/b]Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)
Գեղամ Հարությունյան, «Գանձասար»
Էրիկ Վարդանյան, «Փյունիկ»
Իվան Յագան, «Լյերս» (Բելգիա)


