211652_close_icon
views-count1569 դիտում article-date 12:54 25-05-2014

Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Շվեյցարիա

Քիչ առաջ Հայաստանի ազգային հավաքականը եւ Հայաստանի ֆուտբոլային պատվիրակությունը հատուկ չարտերային չվերթով մեկնեցին Շվեյցարիայի Ժնև քաղաք, որտեղ մայիսի 27-ին Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄԷ-ի հավաքականի հետ: Հայաստանի ազգային հավաքականը Ժնև մեկնեց հետևյալ կազմով՝ Դարպասապահներ Ռոման Բերեզովսկի, «Դինամո», Մոսկվա, Ռուսաստան Գևորգ Կասպարով, «Միկա» Արսեն Բեգլարյան, «Գանձասար» Պաշտպաններ Հովհաննես Համբարձումյան, «Բանանց» Գագիկ Դաղբաշյան, «Բանանց» Լևոն Հայրապետյան, «Պրիբրամ», Չեխիա Հրայր Մկոյան, «Շիրակ» Վարազդատ Հարոյան, «Փյունիկ» Տարոն Ոսկանյան, «Փյունիկ» Արտյոմ Խաչատուրով, «Տիրասպոլ», Մոլդովա Ալեքս Հենրիկե Դա Սիլվա, «Միկա» Կիսապաշտպաններ Արթուր Յուսպաշյան, «Փյունիկ» Կառլեն Մկրտչյան, «Անժի», Ռուսաստան Արաս Օզբիլիս, «Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան Հենրիխ Մխիթարյան, «Բորուսիա», Դորտմունդ, Գերմանիա Էդգար Մանուչարյան, «Ուրալ», Ռուսաստան Գևորգ Ղազարյան, «Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա Նորայր Ասլանյան, «Վիլլեմ II», Հոլանդիա Ալեքսանդր Թումասյան, «Յարո», Ֆինլանդիա Ռումյան Հովսեփյան, «Բանանց» Հարձակվողներ Յուրա Մովսիսյան, «Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան Արթուր Սարկիսով, «Վոլգա», Ռուսաստան Արթուր Միրանյան ,«Շախտյոր», Դոնեցկ, Ուկրաինա Ավելացնենք, որ Մաուրո Գեվգեոզյանը և Արտակ Եդիգարյանը հավաքականին կմիանան արդեն Շվեյցարիայում, իսկ Ռոբերտ Արզումանյանը և Արթուր Եդիգարյանը՝ Գերմանիայում:

Նմանատիպ նյութեր