211652_close_icon
views-count1810 դիտում article-date 18:44 28-05-2014

Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Կրանս Մոնտանա

Մայիսի 27-ին Հայաստանի ազգային հավաքականն անցակացրեց առաջին ընկերական հանդիպումը՝ Շվեյցարիայում շարունակվող մարզական հավաքի ընթացքում: Մեր թիմը 4-3 հաշվով առավելության հասավ ԱՄԷ-ի հավաքականի նկատմամբ: Այսօր, մայիսի 28-ին, Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Կրանս Մոնտանա քաղաք և հանգրվանել «Կրանս Ամբասադոր» հյուրանոցում: Այստեղ մեր ընտրանին կմնա մինչև հունիսի 1-ը: Այս ընթացքում թիմը կանցկացնի օրական մեկ մարզում, ինչպես նաև մայիսի 31-ին՝ ժամը 20:00-ին Սիոնի «Ստադ դը Տուրբիյոն» մարզադաշտում կանցկացնի ընկերական հանդիպում Ալժիրի հավաքականի հետ: Ներկայացնում ենք Հայաստանի ազգային հավաքականի մարզումների ցանկը՝ [b]28.05 19:00 Կրանս Մոնտանա 29.05 19:30 Կրանս Մոնտանա 30.05 19:15 Սիոն «Ստադ դը Տուրբիյոն» մարզադաշտ (մարզումից առաջ տեղի կունենա Հայաստանի ազագային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի նախախաղային մամուլի ասուլիսը) 31.05 20:00 Ալժիր-Հայաստան հանդիպում 01.05 19:00 Մարզում [/b] [img]http://www.ffa.am/thumbs/600x328/2v3cnEMhCJZcwmrIocljXDsBS1.jpg[/img]

Նմանատիպ նյութեր