211652_close_icon

Հրապարակվել է չարագործի հարցաքննության տեսագրությունը, որը վնասել էր «Իվան Ահեղն ու նրա որդին» հայտնի կտավը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count11935 դիտում article-date 20:52 26-05-2018
Ռուս նկարիչ Իլյա Ռեպինի «Իվան Ահեղն ու նրա որդին» կտավը լրջորեն վնասած չարագործը խոստովանել է, որ հանցագործությունը կատարել է հարբած վիճակում: Բարբարոսի հարցաքննության համապատասխան տեսագրությունը հրապարակել է ՌԴ ՆԳՆ-ն: Տղամարդը նշել է, որ Տրետյակովյան պատկերասրահ հատուկ էր մտել, որպեսզի տեսներ կտավը: «Եկել էի այն տեսնելու, երեկոյան բուֆետ մտա, արդեն ցանկանում էի հեռանալ, 100 գրամ օղի խմեցի: Օղի չեմ խմում, դրանից էլ անջատվել եմ», ասել է ձերբակալված տղամարդը՝ ընդգծելով, որ գիտակցում է իր արարքի ողջ ծանրությունը: Նշենք, որ մայիսի 25-ի երեկոյան չարագործը մտել էր Տրետյակովյան պատկերասրահ, միտումնավոր ջարդել կտավը պաշտպանող ցուցափեղկը, և արդյունքում ապակու փշուրները լրջորեն վնասել էին նկարը: Թանգարանի ծառայողները անմիջապես ձերբակալել էին նրան և փոխանցել ոստիկանությանը: Նկարիչ-ռեստավրատորները նշել է, որ կտավը կվերականգնվի, սակայն դա բավական երկար և բարդ աշխատանք է պահանջելու:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր