211652_close_icon
views-count1730 դիտում article-date 20:14 30-05-2021

Հայի հանդեպ գործած ցանկացած չարիքի, բռնարարքի դեպքում հողը պետք է վառվի չարագործի, բռնարարի ոտքերի տակ. Արշավիր Ղարամյան

2020 թվականի նոյեմբերի 9-ին կապիտուլյանտի կողմից խայտարակ կապիտուլյացիոն հայտարարությունը ստորագրելուց հետո ազգությամբ հայերը բռնության են ենթարկվում ազերաթուրքական ստահակների և նրանց ստորաքարշ կողմնակիցների կողմից ոչ միայն ՀՀ ինքնիշխան տարածքում՝ Վարդենիսի և Սյունիքի տարածաշրջաններ, այլ աշխարհի տարբեր մասերում՝ Եվրոպա, Մերձավոր Արևելք, Ռուսաստան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը:

«Հայի հանդեպ գործած ցանկացած չարիքի, բռնարարքի դեպքում հողը պետք է վառվի չարագործի, բռնարարի ոտքերի տակ...

2020 թվականի նոյեմբերի 9-ին կապիտուլյանտի կողմից խայտարակ կապիտուլյացիոն հայտարարությունը ստորագրելուց հետո ազգությամբ հայերը բռնության են ենթարկվում ազերաթուրքական ստահակների և նրանց ստորաքարշ կողմնակիցների կողմից ոչ միայն ՀՀ ինքնիշխան տարածքում՝ Վարդենիսի և Սյունիքի տարածաշրջաններ, այլ աշխարհի տարբեր մասերում՝ Եվրոպա, Մերձավոր Արևելք, Ռուսաստան:

Այն, որ այդ երկրների իրավապահ համակարգը իրենց օրենսդրությամբ նախատեսված որոշակի միջոցներ է ձեռնարկում, կարելի է ասել, որ, մեղմ ասած, բավարար չէ:

Աշխարհով մեկ հայերիս անհրաժեշտ է ինքնակազմակերպվել և անհրաժեշտության դեպքում կոշտ միջոցներով պատասխանել այդ չարագործներին, բռնարարներին՝ ամենուր»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր