211652_close_icon
views-count9700 դիտում article-date 11:40 27-11-2014

Հրապարակվել է ԱՄՆ-ում ոստիկանների կողմից 12-ամյա տղային սպանելու տեսագրությունը. տեսանյութ

Նոյեմբերի 23-ին ԱՄՆ-ի Քլիվլանդ քաղաքում մանկական խաղահրապարակում 12-ամյա երեխա է սպանվել ոստիկանների արձակած կրակոցից: Քլիվլանդի ոստիկանությունը ավելի ուշ հրապարակել է տղայի սպանության տեսագրությունը, որում երևում է, թե ինչպես է երեխայի վրա առնվազն 2 անգամ հրազենային կրակ արձակվում: Պարզվել է, որ ատրճանակը, որը եղել է երեխայի ձեռքին, խաղալիք է եղել: «Սա արդարացնելու փորձ չէ կամ էլ հասարակությանը ցույց տալու, որ ինչ-որ մեկը սխալ է գործել: Դա բացահայտ ողբերգություն է: Պարզապես 2 սպաներ արել են այն, ինչ որևէ մեկը չէր ցանկանա անել»,-ասել է Քլիվլանդի ոստիկանության պետի տեղակալ Էդվարդ Էոմբան ճեպազրույցում: Տեսանյութում երևում է, թե ինչպես է երեխան խաղալիք ատրճանակով քայլում, նստում հրապարակի նստարանին, խաղում ատրճանակով և ուղղում այն դեպի անցորդները: Իսկ վայրկյաններ անց 2 ոստիկան ավտոմեքենայով մոտենում են, 3 անգամ երեխայից պահանջում բարձրացնել ձեռքերը,իսկ հետո կրակում նրա վրա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր