Հայտնի է դարձել «Արսենալի» տրանսֆերային բյուջեն ամառային ձեռքբերումների համար
Հայտնի է դարձել «Արսենալի» տրանսֆերային բյուջեն՝ ամառային տրանսֆերային արշավի ընթացքում:
Թիմի նոր գլխավոր մարզիչ Ունաի Էմերիին կհատկացվի 70 մլն ֆունտ:
«Արսենալի» սեփականատեր Սթեն Կրոնկեն որոշել է լրացուցիչ 20 մլն հատկացնել տրանսֆերների համար՝ նախօրոք պլանավորված 50 միլիոնի փոխարեն, որպեսզի Էմերին կարողանա ավելի շատ խաղացողներ ձեռք բերի:
Բացի այդ, լոնդոնյան ակումբը կարող է լրացուցիչ միջոցներ ստանալ իր ֆուտբոլիստների վաճառքից:


