Ադրբեջանն ավելացնում է իր բանակի բյուջեն, իսկ Փաշինյանն ասել է, որ բանակի բյուջեն չի ավելանալու. «Մեր Ձևով» շարժման անդամ
Ինչպե՞ս է լինում, որ Ալիևը պատկերացումներ ունի իր բանակի մասին, իսկ Նիկոլ Փաշինյանն իր բանակի մասին՝ ոչ: Ինչպե՞ս է լինում, որ մամուլում շրջանառվում է տեղեկություններ, որ Ադրբեջանն ավելացնում է իր բանակի բյուջեն՝ նախորդ տարվա համեմատ: Նախորդ տարի եղել է 5 միլիարդ դոլար, իսկ այս տարի՝ ավելի շատ: Թուլության մարմնացում Նիկոլ Փաշինյանը ասել էր, որ չի ավելանալու բանակի բյուջեն: Tert.am-ի փոխանցմամ, այս մասին իր ֆեյսբուքյան տեսանյութում ասել է «Մեր ձևով» շարժման անդամ Շիրազ Մանուկյանը:
«Իմ պարզ կարծիքով և ընդհանրապես՝ նա չի սիրում պետությունը, չի սիրում ձեզ ու չի սիրում զինվորին: Եթե զինվորին սիրեր՝ զինվորը 45 օր առանց հերթափոխի պոստում չէր մնա: Այս մարդը քանդում է բանակն ու երկիրը հիմնովին, որովհետև չի ցանկանում մտածել ու անհանգստանհալ բանակի ու պետության մասին: Նա իր ամբողջ գործունեությունը ծավալում է հոլովակների, խոսքերի ու դատարկաբանության մեջ: Մեզ ուժեղ ղեկավար է պետք, ոչ թե թուլության մարմնացում»,- եզրափակել է նա: