«Լիվերպուլի» սեփականատերը քննադատել է Իսպանիայի առաջնությունը
«Լիվերպուլի» սեփականատեր Ջոն Հենրին Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Ռեալի» հետ խաղից առաջ քննադատել է Իսպանիայի առաջնությունը:
Նա արտահայտվել է թիմի նախկին կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին և հարձակվող Լուիս Սուարեսին ճարահատյալ «Բարսելոնային» 240 մլն եվրոյով վաճառելու հարցին:
«Մենք չենք ցանկանում հայտնվել մի իրավիճակում, երբ խաղացողները ցանկանում ինչ որ տեղ հեռանալ, եթե նույնիսկ դա այնպիսի մեծ ակումբ է, ինչպիսին՝ «Բարսելոնան» է:
Չեմ հասկանում, թե ինչու են ֆուտբոլիստները տեղափոխվել մի առաջնություն, որտեղ մրցակցության մակարդակը շատ թույլ է: Նրանք տարվա ընթացքում պետք է մոտ 30 անիմաստ խաղ անցկացնեն՝ սպասելով Չեմպիոնների լիգայի հանդիպումներին», ասել է Հենրին:


