«Սևիլյայի» նախագահը քննադատել է Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 4-րդին
«Սևիլյայի» նախագահ Խոսե Կաստրոն քննադատության է ենթարկել Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 4-րդին, որ վերջինս չի այցելելու իսպանական թիմի մասնակցությամբ Եվրոպայի Լիգայի եզրափակիչ հանդիպմանը:
«Մենք ունենք տեղեկություններ, որ թագավորը ներկա չի գտնվի Բազելու կայանալիք Եվրոպայի Լիգայի եզրափակչին:
Ես հարգալից եմ, բայց պետք է ասեմ, որ մարդիկ ապուշ չեն: Նրանք տեսնում են, որ Նորին Մեծությունը այցելում է «Ռեալի» ու «Ատլետիկոյի» մասնակցությամբ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչներին, սակայն, օրինակ, նա չկարողացավ նախորդ տարի այցելել Վարշավայում Եվրոպայի Լիգայի եզրափակիչ հանդիպմանը` «Սևիլյայի» մասնակցությամբ:
Տրամաբանական է, որ եթե նա լիներ Վարշավայում, ապա կարող էր նաև Բազելում լիներ: Հավանաբար, «Սևիլյայի» երկրպագուների մեղքն այն է, որ մենք անդալուզցիներ ենք Իսպանիայում և իսպանացի` Եվրոպայում:
Մենք միշտ կրում ենք Իսպանիայի դրոշը մեր կրծքին», ասել է Կաստրոն: