Իսպանիայի սպորտի և կրթության նախարարը քննադատել է Գվարդիոլային
Իսպանիայի սպորտի և կրթության նախարար Ինյիգո Մենդես դե Վիգոն անդրադարձել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի [url=https://shamshyan.com/hy/article/2017/10/18/1080120/]խոսքերին[/url], որն իր աջակցությունն էր հայտնել Կատալոնիայում անկախության հանրաքվեին:
«Կարծում եեմ, որ մարզիկի կարծիքը մի բանի մասին, որից գլուխ չի հանում, դա նույնն է, ինչ ես սկսեմ քննարկել միջուկային ֆիզիկան, թեպետ դրանից բան չեմ հասկանում: Գվարդիոլան ունի իր կարծիքը, որը ես չեմ կիսում:
Իհարկե, բոլորն էլ ունեն խոսքի ազատության իրավունք, նա կարող է ասել այն ամենն, ինչ ցանկանում է: Ես նրան պաշտել ու պաշտում եմ որպես խաղացող:
Եթե «Բարսելոնան» դուրս գա Լա Լիգայից, պրիմերան կդառնա սուրճ առանց կոֆեինի: Առաջնությունը չափազանց շատ զգացմունքներ կկորցնի», ասել է դե Վիգոն: