5330 դիտում
15:59 24-05-2018
ՈՒԵՖԱ-ն իր լիարժեք աջակցությունն է հայտնել ՀՖՖ-ին՝ «Շիրակի» գործով
ՈՒԵՖԱ-ի արդար խաղի պաշտոնյա Նիկոլաս Ռաուդենսկին նամակ է հղել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, որտեղ իր աջակցությունն է հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սկանդալային [url=https://shamshyan.com/hy/article/2018/05/18/1096347/]գործով[/url]:
«Հայկական «Շիրակ ՖԱ»-ի նկատմամբ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի (ՀՖՖ)` վերջերս ձեռնարկած միջոցների վերաբերյալ հայտնում ենք, որ ՈՒԵՖԱ-ն պատշաճ տեղեկացվել է ՀՖՖ Կարգապահական կոմիտեի որոշման մասին:
Մասնավորապես հարկ է նշել, որ այս իրավական որոշումները լիարժեք համահունչ են 2014թ մարտի 27-ին Աստանա քաղաքում ՈՒԵՖԱ-ի XXXVIII հերթական համաժողովում ընդունված «Եվրոպական ֆուտբոլը միասնական է արդար խաղի համար» վերնագրված բանաձևին, համաձայն որի ՈՒԵՖԱ անդամ ասոցիացիաները միասնական են պայմանավորված խաղերի դեմ պայքարում և ձեռնարկում են կոնկրետ գործողություններ և կիրատում արդյունավետ քաղաքականություն՝ դրանք արմատախիլ անելու նպատակով:
ՀՖՖ-ն, իր հերթին, հավատարիմ մնալով իր սեփական կանոնակարգերին և գործընթացներին, ենթարկվելով ազգային օրենսդրության պահանջներին, կիրառում է կարգապահական գործառույթներ՝ հակազդելու համար (կամ փորձում է հակազդել) ֆուտբոլային խաղի (կամ առաջնության) ոչ սպորտային, անբարեխիղճ կամ կոռուպցիոն դրսևորումներին:
Հաջորդիվ, ՀՖՖ գործողություններն ուղղակիորեն ներդաշնակ են ՈՒԵՖԱ-ի կանոնադրությանը, որը սահմանում է, որ ՈՒԵՖԱ-ի գլխավոր նպատակն է երաշխավորել սպորտային մրցաշարերի կանոնավոր և ճիշտ գործելը, ինչպես նաև պաշտպանել ֆուտբոլը ցանկացած տիպի ոտնձգությունից:
Այս համատեքստում մենք առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում ՀՖՖ-ին` Հայաստանում պայմանավորված խաղերի իրականացման դեմ գործադրած ջանքերի և ձեռնարկած կոնկրետ միջոցառումների համար: ՈՒԵՖԱ-ն կշարունակի հետևել իրավիճակին և համապատասխանաբար կխնդրի ՀՖՖ-ին իրեն տեղեկացված պահել:
Որպես ամփոփում հարկ է նշել նաև, որ ՈՒԵՖԱ-ն հայտնում է իր լիարժեք աջակցությունը ՀՖՖ-ին ցանկացած հարցով, ուր այն կարող է անհրաժեշտ լինել ֆուտբոլում պայմանավորված խաղերի դեմ պայքարի նպատակը հետապնդելիս (ներառյալ, բայց չսահմանափակված՝ արդար խաղի համաժողովներ, սեմինարներ, կարողությունների զարգացման թրեյնինգներ, շահառուների հետ երկկողմ ներգրավվածության սեմինարներ և այլն):
Շնորհակալություն Հայաստանում ֆուտբոլի միասնականության պահպանման Ձեր նվիրվածության համար»,- ասվում է Նիկոլաս Ռաուդենսկու նամակում:
Նմանատիպ նյութեր
2117 դիտում
18:31 05-09-2021
ՀՖՖ-ն իր աջակցությունն է հայտնում պարալիմպիկ խաղերի 7-ակի չեմպիոնին
2048 դիտում
14:15 27-02-2014
Հայտնի ֆուտբոլիստները իրենց աջակցությունն են հայտնել Գրիշա Սիմոնյանին
Այս բաժնից
1279 դիտում
22:55 25-09-2024
Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն
1162 դիտում
22:02 25-09-2024
«Նոան» Երևանի կենտրոնում տեղադրել է Կոնֆերենցիաների լիգայի հետհաշվարկի վահանակը
862 դիտում
19:12 25-09-2024
Իմ տղաները ֆանտաստիկ աշխատանք կատարեցին․ Ռուի Մոտան՝ «Փյունիկի» նկատմամբ հաղթանակի մասին