211652_close_icon
views-count1578 դիտում article-date 20:40 24-02-2016

ՀՖՖ ղեկավարությունը մասնակցելու է ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի կոնգրեսներին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը և ՀՖՖ առաջին փոխնախագահ ու գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը մեկնելու են Ցյուրիխ, որտեղ փետրվարի 25-ին և 26-ին կմասնակցեն ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի արտահերթ կոնգրեսներին: Փետրվարի 25-ին ՈՒԵՖԱ-ի կոնգրեսի մասնակիցներին կհյուրընկալի Ցյուրիխի «Սվիսոտել» հյուրանոցը, իսկ մեկ օր անց՝ ՖԻՖԱ-ի կոնգրեսը տեղի կունենա «Հալենշտադիոն» մարզահամալիրում: ՖԻՖԱ-ի կոնգրեսի բազմաթիվ օրակարգային հարցերից մեկը կլինի ՖԻՖԱ-ի նոր նախագահի ընտրությունները:

Նմանատիպ նյութեր