ՀՖՖ-ն իր աջակցությունն է հայտնում պարալիմպիկ խաղերի 7-ակի չեմպիոնին
«Օգոստոսի 18-ին հանդիպում էր կայացել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և հաշմանդամություն ունեցող անձանց միջև, որի ընթացքում ՀՖՖ-ին և Արցախյան պատերազմում վիրավորված զինվորներին իր աջակցության ուղերձն էր հղել Պարալիմպիկ խաղերի 7-ակի չեմպիոն, Թերեզա Պերալեսը:
Այժմ Թերեզան գտնվում է հիվանդանոցում և ՀՖՖ-ն ցանկանում է իր աջակցության խոսքերն ուղղել իսպանացի հայտնի պարալիմպիկ լողորդուհուն»,- ասված է ՀՖՖ հաղորդագրության մեջ: