10511 դիտում
15:31 24-05-2018
Հենրիխ Մխիթարյան. Նոր Հայաստան չկա. Հայաստանը միշտ եղել է և կմնա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է մայիսի 29-ին և հունիսի 4-ին Ավստրիայում կայանալիք ստուգողական հանդիպումներին:
ՀՖՖ տեխնիկական կենտրոնի ֆուտբոլի ակադեմիայում բաց մարզումից հետո մեր հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է լրագրողների հարցերին:
[b] - Ի՞նչ մարզավիճակում եք գտնվում:
[/b]
- Կարելի է ասել նորմալ մարզավիճակում եմ՝ չնայած վերջին խաղն անցկացրել եմ 10 օր առաջ: Կարող եմ ասել, որ պահպանել եմ ֆիզիկական վիճակս, գիտակցել եմ, որ 10 օր ազատ եմ լինելու, ինձ վրա աշխատել եմ:
[b] - Առաջիկա մրցակիցների մասին ի՞նչ կասեք:
[/b]
- Դեռ չենք ուսումնասիրել: Ճիշտ է՝ խաղացել ենք այդ հավաքականների հետ, բայց երևի շատ փոփոխություններ են ունեցել, ինչպես մենք: Դեռ ժամանակ կա, մարզիչը մեզ կծանոթացնի մրցակիցներին:
[b] - Հավաքականի գլխավոր մարզիչը դարձյալ Վարդան Մինասյանն է. ինչպիսի՞ն են սպասելիքները:
[/b]
- Սպասելիքները շատ են: Հենց ինքը նույնպես մեծ սպասելիքներ ունի մեզնից: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի պատվով խաղանք և այս հնարավորությունն օգտագործենք: Դժվար է, հեշտ չի լինելու, բայց կփորձենք ամեն ինչ անել:
[b] - Հավաքականի նորեկների մասին ի՞նչ տպավորություն ունեք:
[/b]
- Մի քանի բառ ենք խոսել, շատ ժամանակ չի եղել ծանոթանալու: Տեսանյութեր եմ դիտել, բայց շփվելու, համագործակցելու տարբերությունն այլ է:
[b] - Երկար դադարից հետո Մովսիսյանը դարձյալ հրավիրվել է. ճիշտ է՝ այժմ վնասվածք ունի. համագործակցությունը կստացվի՞:
[/b]
- Հույս ունեմ՝ իհարկե կստացվի: Եթե մարզիչը հրավիրել է, ուրեմն արժանի է դրան: Ցավոք չկա այս հավաքին, բայց կարծում եմ, որ հետագայում կօգնի:
[b] - «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնին հրաժեշտ է տվել Վենգերը...:
[/b]
- Դժվար էր հրաժեշտ տալ: Ընդամենը 6 ամիս եմ աշխատել Վենգերի հետ. տպավորությունները շատ-շատ մեծ էին թե՛ որպես մարզիչ, թե՛ որպես մարդ: Ցավով նրան ճանապարհեցինք: Կարող ենք միայն բարի գալուստ մաղթել նոր մարզչին, ում հետ դեռ չեմ խոսել: Հուսով եմ նա «Արսենալին» կօգնի բարձրանալ:
[b] - Ինչպե՞ս է Լոնդոնում կյանքը:
[/b]
- Շատ լավ է: Բոլորը գիտեն, որ Լոնդոնը յուրահատուկ քաղաք է, տարբերվում է բոլոր քաղաքներից՝ շատ պոզիտիվ է և լավը: Եղանակը միշտ մռայլ է, բայց դա չի ազդում տրամադրության վրա: Ազատ ժամանակ փորձում եմ հնարավորինս շատ հանգստանալ:
[b] - Մի քանի օր է վերադարձել եք Երևան. նոր Հայաստանի զգացողություն ունե՞ք:
[/b]
- Նոր Հայաստան չկա. Հայաստանը միշտ եղել է և կմնա. չկա հին ու նոր, կա Հայաստան: Ամեն անգամ գալով՝ վերալիցքավորվում եմ, ուժերս հավաքում եմ, կարոտս առնում եմ և փորձում եմ նոր ուժերով մրցաշրջանը մեկնարկել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
8876 դիտում
18:33 28-02-2016
« Իմ տան դուռը միշտ բաց է եղել ու միշտ բաց կլինի, ես էլ եմ միշտ բաց եղել իմ նկարների պես». Մարտիրոս Սարյան
3038 դիտում
16:00 24-03-2017
Հենրիխ Մխիթարյան. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելը միշտ էլ պատիվ է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2746 դիտում
20:45 15-12-2024
Վարազդատ Լալայանը դարձավ Ծանրամարտի աշխարհի չեմպիոն
3844 դիտում
10:25 15-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ այսօր հարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
2803 դիտում
23:27 14-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Տաթև Հակոբյանը զբաղեցրեց 13-րդ տեղը