211652_close_icon
views-count8870 դիտում article-date 18:33 28-02-2016

« Իմ տան դուռը միշտ բաց է եղել ու միշտ բաց կլինի, ես էլ եմ միշտ բաց եղել իմ նկարների պես». Մարտիրոս Սարյան

Սարյանը նորագույն շրջանի հայկական գեղանկարչության ազգային դպրոցի հիմնադիրն է։ Արդիականությամբ տոգորված նրա արվեստը հայ բազմադարյան մշակույթի (կերպարվեստ, ճարտարապետություն, դեկորատիվ-կիրսաական արվեստ) հատկանշական գծերը կամրջել է նորօրյա խնդիրներին՝ ստեղծելով ձևով ու բովանդակությամբ նոր, հումանիստական, «սարյանական» արվեստ, ուր գույնի, գծի, կոմպոզիցիայի, գեղանկարչական ժանրերի սահմաններն ընդլայնվել են ամբողջ լայնքով ու խորքով։ Սարյանը ստեղծել է դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ, պաննոներ, ձևավորել գրքեր, կատարել բեմանկարչական գործեր։ Նրա համար չեն եղել կարևոր ու երկրորդական ժանրեր։ Գեղարվեստական որակը նկարչի համար դարձել է հիմնանպատակ։ Նա ստեղծագործել է գունընկալման առօրյա փորձի տվյալների անմիջական վերարտացոլումը բացասելով։ Պատկերվող բոլոր առարկաներն ու արարածները մեկնաբանել է որպես լիովին պայմանական, գունալուսաճառագման ներքին զորությամբ օժտված ոգի էակներ։ Սարյանի մոտիվները բնույթով պատմողական չեն։ Դրանք ծառերով, գազելներով, սարերով, մարդկանց ու այլազան կենդանիների կերպարանքներով կազմակերպված ֆանտաստիկ իրադրություններ են, որ բացառում են ավանդական «գրական» սյուժեն։ «Հեքիաթներ և երազներ»–ում միահյուսվել են մանկական անմիջականությունը և իմաստունի խոհը։ Էությամբ յուրովի պանթեիստական շարքը դիտողին ներշնչում է կյանքի առօրյայից բարձրանալու և մայր բնության, տիեզերքի անսահմանության մեջ հավերժանալու բերկրալից ձգտումը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր